Մեքսիկայի Կանկուն հագստավայրին պահանջվում է արկածների տնօրեն՝ ամսական 10000 դոլար աշխատավարձով: Դա դժվար աշխատանք է՝պետք է վեց ամիս ապրել շքեղ հյուրանոցներում, համտեսել տեղական ուտեստներ, շրջել բուրգերով եւ այլ տեսարժան վայրերով, զվարճանալ գիշերային ակումբներում եւ արեւայրուք ընդունել լողափերին, գրում է «Մոյա պլանետան»:

Պարտականությունների մասին պետք է պատմել սոցիալական ցանցերում, ներգրավել պոտենցիալ ապագա հաճախորդներին:

Աշխատանքը պետք է կատարվի 2018-ի մարտից մինչեւ օգոստոս:

Դեկտեմբերին Cancun.com- ը կընտրի 100 ամենապտպավորիչ դիմումները:

2018 թ. հունվարին դիմորդների թիվը կկրճատվի մինչեւ 50, իսկ հետո եզրափակիչ անցած 5 անձ հարցազրույցի համար կուղեւորվի Կանկուն: