Կոտայքի մարզում Բյուրեղավան գքաղաքում նոյեմբերի 16-ին, կեսօրին մի տղամարդ ներխուժել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», որտեղ սկսել է աշխատակիցների եւ երեխաների ներկայությամբ հայհոյանքներ ու անբարո խոսքեր ուղղել տնօրեն Մարինե Գալստյանի հասցեին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, կատարվածի մասին նոյեմբերի 17-ին դիմում է ներկայացրել տնօերն Մարինե Գալստյանը, որը հայտնել է, որ անծանոթ տղամարդը հնչեցրել է նաեւ սպառնալիքներ եւ հարվածել է գիշերօթիկի սանի՝ 8-ամյա մի տղայի:

Ոստիկանության Կոտայքի բաժնի եւ նույն բաժնի Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են գիշերօթիկ ներխուժած անձի ինքնությունը եւ ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: