ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը տարակուսած է այն մեկնաբանություններից, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ իշխանության ներսում պայքար կա։ NEWS.am–ի հետ զրույցում Ալիկ Սարգսյանը վստահեցրեց, որ բանը չի հասնի ցնցումների. «Հանրապետական կուսակցությունը կորոշի՝ ով լինի վարչապետ։ Թույլ տվեք ասել, որ ես չեմ տեսնում ներիշխանական տարաձայնություն։ Իսկ ինչ կարծիքի եք, եթե օրը գա ու վարչապետի թեկնածուի որոշում կայացվի, մեր մեջ պառակտում պիտի լինի՞, ըստ Ձեզ, իհարկե չի լինի»։

«Հանուն ինչի՞ պիտի լինի պայքար։ Չեմ կարծում, որ բանը կհասնի տարաձայնության, ոչ Կարեն Կարապետյանը , ոչ էլ Սերժ Սարգսյանը թույլ չեն տա, որ բանը հասնի նրան, որ պայքար ծավալվի նրանց միջեւ, որեւէ մեկը դա թույլ չի տա, եւ քաղաքական խոհեմություն կա, որ էս ամեն ինչը լինի առանց ցնցումների։ Վստահ եղեք, եթե թեկնածուն որոշվի, նա վարչապետի պաշտոնը կստանձնի առանց ցնցումների»,- նշել է Սարգսյանը։