Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի՝ Հանրապետության հրապարակի հատվածում մի ժամից ավելի է, որ երթեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Shamshyan.com-ի սահմաններում, վաղ առավոտյան ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Երիտասարդական» մետրոյից մի քաղաքացի՝ զինված դանակով եւ հրազենով, դուրս է եկել եւ սպառնում է քաղաքացիներին։

Ահազանգով ժամանած ոստիկանները, մինչ կպարզեին եղելությունը, հերթական ահազանգն է ստացվում, այս անգամ «Շենգավիթ» մետրոյի կայարանի հատվածից։ Կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվում, այս անգամ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանից։

Քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ ժամանակավորապես երթեւեկությունը Մետրոպոլիտենի նշված հատվածում դադարեցվել է։