Երեւանում, նոյեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 15:10-ի սահմաններում, Երեւան քաղաքի բնակիչ, 23-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Honda» մակնիշի մոպեդով, Կիեւյան փողոցի թիվ 15 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 22-ամյա Լուսինե Վ.-ին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով, վարորդ Արթուր Մ.-ն աշխատում է «Ինտերնետ Պրոջեքթ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ, իսկ վրաերթի ենթարկված Լուսինե Վ.-ն՝ Արաբկիր համայնքի համատիրությունում հաշվապահի օգնական: