Արմավիրի մարզի Ջրարփի գյուղի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 20-ին, բողոքի ցույց են անում, քանի որ դպրոցի շենքը վթարային է եւ իրենք վախենում են երեխաներին դպրոց ուղարկել:

«Արդեն 20 տարի է՝ մեզ խաբում են, ասում են, թե էս տարի շենքը կվերանորոգվի, հաջորդ տարի կսարքեն, բայց որեւէ տեղաշարժ չկա: Հիմա մենք Կառավարությունից պահանջում ենք հարցին լուծում տալ»,- NEWS.am-ին ասաց ծնողներից Սարոն:

Ջրարփիի բնակիչներն այսօր առավոտից արգելել են իրենց երեխաներին դպրոց հաճախել, մինչեւ որ հարցին լուծում չտրվի: Նրանք սպառնում են փակել ճանապարհը: