Նախօրեին Երեւան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ միասին նոյեմբերի 21-ին այցելեց Ազգային պատկերասրահ (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ նրանք բացեցին «Հայաստան-Ռուսաստան. Դարերով փորձված բարեկամություն» խորագրով պատմական լուսանկարների եւ փաստաթղթերի ցուցահանդեսը՝ նվիրված դիվանագիտական հարաբերութոթյունների հաստատման 25-ամյակին:

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը Ազգային պատկերասրահում իր ելույթի ժամանակ: Սերգեյ Լավրովն իր հերթին ընթերցեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի ուղերձը:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երեւանում Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: «Բանակցությունների օրակարգը հարցերի լայն համալիր է ընդգրկում երկկողմանի համագործակցության, ԵՏՄ, ՀԱՊԿ եւ ԱՊՀ գծով արտաքին քաղաքականության փոխգործակցության, ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի, ՍԾՏՀԿ, միջազգային այլ ֆորումների շրջանակում դիրքորոշումների համակարգման մասին: ԱԳ նախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցերը, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարւտության կարգավորման հեռանկարները»,- նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: