Շախմատիստ Լեւոն Արոնյանի կինը՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի համապատասխան որոշման մեջ նշվախ է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»:

Նշենք, որ ֆիլիպինուհի Արիաննե Կաոիլին Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանի կինն է: Նա ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ է, իսկ 2016 թվականից խմբագրում է Երեւանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթը:

Արիաննե Կաոիլիին կառավարման և բիզնես խորհրդատվության մասնագետ է: Նա աշխատանքային փորձ ունի ֆինանսների, կառավարչական, գյուղատնտեսական և հանքարդյունաբերական ոլորտներում: Որպես խորհրդատու՝ նա ընդգրկված է եղել Ավստրալիայի կառավարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերում, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (Asia Pacific Economic Cooperation (APEC)) բիզնես խորհրդատվաական խմբում:

Վերջին տարիներին բնակվելով Հայաստանում՝ նա ակտիվ գործունեություն է իրականացրել հանրային, քաղաքացիական հասարակության և այլ ոլորտներում:

Արիաննե Կաոիլիին փորձագիտական խորհրդատվություն կտրամադրի օտարերկրյա ներդրումների նեգրավման, միջազգային ֆինանսական և առևտրային կառույցների հետ համագործակցության և մի շարք այլ բնագավառներում: