Խոյ. Այն ինչ մտածել եք այսօրվա համար, կիրականանա, ինչը ձեզ ավելին անելու ցանկություն կհաղորդի: Եթե զգում եք, որ դեռ վաղ է լուրջ որոշումներ կայացնելը ձեր կողմից, ապա դադար վերցրեք: Իրադարձություններն արագացնելու կարիք չկա բացարձակապես: Հարաբերություններ պարզելն այսօր անշնորհակալ գործ է: Օրը հարմար է միջավայրում փոփոխություն կատարելու համար:

Ցուլ.  Շրջապատի հետ հարաբերությունները կլինեն կնճռոտ: Ավելի լավ է մի որոշ ժամանակ մեկուսանաք եւ ներքին լարվածությունը թոթափեք: Զգուշավորություն ցուցաբերեք գործնական հարցերում: Հարազատ մարդիկ կարող են ուրախացնել ձեզ:

Երկվորյակ. Տրամադրությունը փչացնող որեւէ նեգատիվ իրադարձություն այսօր չպետք է ի հայտ գա: Դրական էմոցիաներով լցրեք ձեր օրը: Ինչքան շատ ներդնում անեք այսօր, այնքան ավելի մեծ շահույթ կստանաք ապագայում:

Խեցգետին. Պարզապես դիտորդի կարգավիճակն այսօր ձեզ համար ամենահարմարը չէ: Աշխատավայրում ազատ եղեք արտահայտվելիս: Սիրային եւ ընտանեկան հարաբերությունները կարող են փորձության ենթարկվեն: Սիրելիի հետ հարաբերություններում ավելի անկեղծ եւ արձագանքող եղեք:

Առյուծ. Շրջապատի մարդիկ կփորձեն ձեր խնդիրների համար արագ եւ պարզ լուծումներ գտնել: Այսօր պետք չէ պատասխանատվությունը սեփական ուսերից այլոց վրա գցել: Եթե ունեք պարտքեր, ապա փորձեք անպայման մարդել դրանք:

Կույս. Կատարեք այն գործերը, որոնք հեշտ են գլուխ բերվում: Այսօր օգնության կարիք կզգաք: Հարազատներն ու ընկերները օգնության կհասնեն ձեզ: Սիրային հարցերում իրերի դրությունից գոհ կլինեք: Երեկոյան ինչ որ հաճելի բան պլանավորեք:

Կշեռք.Այսօր հարմար է կարեւոր որոշումներ կայացնել: Ակտիվորեն անցեք գործի եւ հաջողությունը կուղեկցի ձեզ: Հիանալի ժամանակ է միայնակ Կշեռքների համար նոր սեր գտնելու համար: Ավելի շատ ժամանակ անցկացրեք տանից դուրս: Մեկնեք ուղեւորությունների կամ էքսկուրսիաների:

Կարիճ. Որեւէ գործ այսօր պարզապես չի ստացվի ձեզ մոտ: Ավելի լավ է ամեն բան մի կողմ թողնեք եւ ժամանակը ծախսեք ոչ լուրջ ձեռնարկների վրա: Այսօր կարող եք ձեզ կողքից դիտել եւ հասկանալ սխալների պատճառը: Եղեք ուշադիր ամեն մի մանրուքում:

Աղեղնավոր. Ընկերները կարող են հայտնվել փորձությունների եւ խճճված խնդիրների մեջ: Լավագույն ընկերը կարող է ընկնել վատ ազդեցության տակ: Դուք անպայման կհասնեք օգնության:

Այծեղջյուր. Աշխատավայրում առանձնակի փոփոխություններ չեն լինի: Ինչքան խորամուխ լինեք գործերի մեջ, այնքան ավելի դյուրին կստացվի ամեն բան ձեր մոտ: Անձնական ապրումները ավելի լավ է չցուցադրեք: Դրամի եւ ծախսերի հարցում եղեք չափազանց ուշադիր:

Ջրհոս. Այսօր ձեր մեջ գլուխ կբարձրացնի համառությունը: Դա դուր չի գա ձեր շրջապատին, սակայն կարծես դա ձեզ առանձնապես չի էլ հուզում: Կարեւոր խոսակցությունների համար լավագույն օրը չէ:

Ձկներ.Գլխավերերում պարզ երկինքը եւ խնդիրների բացակայությունը ձեզ անկեղծ ուրախություն եւ թեթեւություն կպարգեւեն: Օրվա մեջ ինքներդ փորձեք բազմազանություն մտցնել: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ձեզ միայն օգուտ կտա: Եթե սիրելին նախաձեռնողականություն սկսի ցուցաբերել, թույլ տվեք, որ վարվի սրտի ուզածի պես: