Face ID-ով կարելի է զարթուցիչի ձայնն իջեցնել եւ նույնիսկ անջատել: Այս մասին հաղորդում է BGR-ն:

Reddit-ի օգտատերը պատմել է, որ iPhone X-ի զարթուցիչն անջատելու փորձի ժամանակ նկատել է, որ սմարթֆոնը Face ID-ով արձագանքում է իր դեմքին:

«Այսօր առավոտյան ես iPhone Xի զարթուցիչով արթնացա: Երբ նայեցի սմարթֆոնին, նկատեցի, որ ձայնն իջավ: Ես փորձեցի կրկնել, որպեսզի համոզվեմ, որ դա ինձ թավացել է եւ ձայնն իրոք ավելի հանգիստ դարձավ», - պատմել է deathbyitaliano-ն: