ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իր երիտասարդ կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից բաժանվելուց հետո, միանգամից ծաղկել է:

«ՄԿ»-ն գրում է, որ փոփոխությունները աչքի են զարնվում, ասում են նրա ծանոթները:

Տարեց դերասանը, որը վերջին շրջանում խճճված էր խոսում եւ երբեմն անգամ հարազատներին չէր ճանաչում, այժմ զարմացնում է իր դատողություններով:

Նրա ընկերները պատրաստվում են ստուգել՝ ինչ դեղեր է նրան տվել Վիտալինան: Նրանք դերասանի վիճակը բացատրում են խորհրդավոր դեղերի վերջնական ազդեցությամբ:

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանը Վիտալինային մեղադրում է նրանում, որ նա խաբեության ճանապարհով զրկել է իրեն ունեցվածքից՝ տիրացել է իր բնակարաններին, գումարներին եւ անգամ ծնողների հետ փորձել է տիրանալ դերասանի անվան թատրոնին:

Դերասանի վարքի առաջին տարօրինակությունը իր նախկին կինն է նկատել՝ Տատյանա Վլասովան: Մեկ տարի առաջ նա փորձել է զրուցել ամուսնու հետ եւ ցնցվել է. Ջիգարխանյանն իրեն չի ճանաչել:

Այնուամենայնիվ կինը ստիպված է եղել ոչ միայն մի քանի դատական դժոխքներով անցնել, այլեւ բացատրագիր գրել ոստիկանությունում: Այնտեղ Վիտալինայից եւ Ջիգարխանյանից երկու դիմում է եղել: Նրանք կնոջը մեղադրել են իրենց սպանությունների կազմակերպման մեջ:

Իբրեւ թե թոշակառու կինը պատրաստվել է մարդասպան վարձել նախկին ամուսնու համար, իսկ Վիտալինային վրա թթու լցնել:

Ճիշտ է, այն ժամանաակ դերասանի մոռացկոտությանը ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, քանի որ դերասանի կինն անընդհատ երկրի առաջատար հեռուստաալիքներով ելույթ էր ունենում՝ պատմելով ինչպես է հոգ տանում ամուսնու մասին: Սակայն ներկայացվածն իրականության հետ չէր համապատասխանում: Դերասանի շրջապատն ավելի ու ավելի էր նկատում, որ նա կորցնում է բանականությունը, մոռանում է անգամ նրանց ում ամեն օր է տեսնում:

Ի դեպ, սկանդալային բաժանման օրվանից մի քանի օր առաջ` Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, լինելով թատրոնի տնօրեն, խնդրել էր Մոսկվայի մշակույթի վարչությանը, իր ամուսնուն հեռացնել տնօրենի պաշտոնից՝ «առողջական խնդիրների համար» ձեւակերպումով:

«Եթե այն ժամանակ Ջիգարխանյանը չհոսպիտալացվեր, հայտնի չէ, ինչ կլիներ իր հետ: Ոչ ոք չգիտի ինչ դեղեր եւ ինչ թեյ է նրա տվել Վիտալինան: Դեղերը միշտ անձեռոցիկով ծածկված են եղել: Հիմա ժամանակն է պարզելու ինչ դեղեր է ընդունել դերասանը եւ արդյոք այս ամենի մեջ քրեական տարր չկա», - ասել է դերասանին մոտ աղբյուրը:

Վիտալինան իր հերթին կարծում է, որ կաթվածից փրկել է ամուսնուն, որը երկու տարի առաջ է դերասանը ունեցել: Վիտալինայի խոսքով՝ իր շնորհիվ է դերասանը ոտքի կանգնել: