Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում Մանանդյան եւ Մանթաշյան փողոցների խաչմերուկում՝ Շենգավիթ ծննդատան հարեւանությամբ, բախվել են 40-ամյա Վաչիկ Գ.-ի վարած «ԳԱԶ 32213» մակնիշի 33 70 Տ համարանիշի եւ 28-ամյա Սարգիս Պ.-ի վարած Toyota Corolla մակնիշի 425 AC 61 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Հիվանդանոցից հայտնեցին, որ վիրավոր երեխաների կյանքին վտանգ չի սպառնում և նրանք շուտով դուրս կգրվեն:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը, որոնք, ըստ տեղեկությունների՝ երեխաներ են եղել:

Նշված «ԳԱԶԵԼ»-ը սպասարկում է թիվ 44 երթուղին՝ Արգավանդից մինչեւ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղ: