Վանաձորում, այսօր՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10-ի սահմաններում ՎԱնաձորի ավտոկայանի հարևանությամբ բեռնատար գնացքի տակ է ընկել Վանաձորի բնակիչ, 1991թ-ին ծնված մի երիտասարդ:

Գնացքի ավելի քան 4 վագոն անցել է տղայի վրայով, սակայն տղան հրաշքով ողջ է մնացել: Նա ստացել է վնասվածքներ գլխի հատվածում:

Տուժածին տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն: Վիճակը գնահատվում է միջին ծանրության: