«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է A խմբում ստեղծված իրավիճակի մասին:

ՉԼ-ի խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ մանկունիացիները, վաստակելով 12 միավոր, զբաղեցնում են առաջին հորիզոնականը: Այնուհետև «Բազելն» ու ԲԿՄԱ-ն են` 9-ական միավորներով:

«Կարմիր սատանաները» կարող են ավարտել երրորդ տեղով` կախված գնդակների տարբերությունից, բայց վերջին տուրից առաջ այս ցուցանիշը նրանց մոտ շատ ավելի լավն է, քան` մրցակիցների: Մոուրինյուն նշել է, որ իր թիմին կարող է ձեռք տալ նույնիսկ պարտությունը: Վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունելու է ԲԿՄԱ-ին.

«Ես հստակ չգիտեմ, թե մեզ ինչ է անհրաժեշտ ԲԿՄԱ-ի հետ խաղում: Չեմ կարծում, թե մեզ հաղթանակ է անհրաժեշտ: Իհարկե, մենք դա ենք ցանկանում, բայց դա պարտադիր չէ: Հավանական է, որ մեզ նույնիսկ ոչ-ոքի պետք չէ»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «The Sun»-ը: