Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 05:40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցի եւ Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում մի քաղաքացի օգնություն է կանչում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ճանապարհի երթեւեկելի հատվածում անօգնական վիճակում ընկած է եղել Ա. Հ.-ն (մոտ 60 տ):

Փրկարարները Ա. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Տեղում են գտնվել շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցներ: