Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասում նոյեմբերի 23-ին տեղի ունեցած ավազակային հարձակման հատկանիշներով նախաքննություն է սկսվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նոյեմբերի 23-ին, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 7-րդ փողոցի տներից մեկի բնակչի՝ 84-ամյա Յուրա Կ.-ի վրա են հարձակվել իրեն անծանոթ 2 ամրդ եւ տան մուտքի մոտ տուժողի կյանքի առողջության համար բռնություն գործադրելով՝ էլեկտրահարող սարքով պարանոցի շրջանում էլեկտրահարել են ու մտցրել տուն, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին եւ պահանջել գումար:

Այնուհետեւ հարձակվողները հափշտակել են տուժածի դրամանապանակը եւ դիմել փախուստի: