Այսօր` նոյեմբեմբերի 25-ին, մերկասառույցի պատճառով ողբերգական վթար է տեղի ունեցել Սյունիքի մարզի Գորհայք գյուղի մոտակայքում:

Ինչպես փոխանցում է Shamshyan.com-ը Եղվարդ քաղաքի բնակիչ 61-ամյա Աշոտ Նահապետյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 CX 359 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել MAN մակնիշի 018 ZZ 33 համարանիշի ավտոմեքենայի մեջ:

Վթարի հետևանքով ВАЗ 2106 ուղևորուհին տեղում մահացել է, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ըստ ականատեսների վթարը տեղի է ունեցել ճանապարհի ձնահեռացման ու մշակման աշխատանքներ չկատարվելու պատճառով: