«Նոր ռուսական սենսացիաներ» ծրագրում առաջին անգամ հրապարակվել է սենսացիոն փաստաթուղթ, որի հայտնվելուց մահացու վախենում է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, փոխանցում է ՆՏՎ-ն։

Խոսքը Արմեն Ջիգարխանյանի բանկային հաշվից 4 076 098 ռուբլի հանելու փաստն ապացուցող տեղեկանքի մասին է։ Հենց այդքան գումար էր հանվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի հաշվից այս պատմությունը սկսվելուց առաջ։ Եթե հավատանք այդ փաստաթղթին, իսկ կնքված թղթին չհավատալը բարդ է, հոկտեմբերի 10-ին այդ գումարն ամբողջությամբ, ընդհուպ մինչեւ վեջին կոպեկը, Վիտալինան հավաստագրով հանել էր Արմեն Ջիգարխանյանի հաշվից։

Ստացվում է, որ հոկտեմբերի 10-ին Վիտալինան առանց աղմուկի գումար է հանել ամուսնու հաշվից եւ միայն հոկտեմբերի 15-ին աղմուկով ոստիկանություն դիմել՝ հայտնելով ամուսնու անհետացման մասին։

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանն ու Ռոմանովսկայան կամուսնալուծվեն նոյեմբերի 27-ին։