Կիբերերկուշաբթին՝ Սեւ ուրբաթին հաջորդող երկուշաբթիի մարկետինգային անվանումն է եւ համարվում է դրա շարունակությունը, բայց ոչ թե սովորական, այլ առցանց խանութներում:

Այդ օրը համացանցի խանութները ցածր գներով ապրաքներ են առաջարկում: Քանի որ Կիբերերկուշաբթին եւ Սեւ ուրբաթը ամեն տարի անցկացվում են ամանորյա նախապատրաստությունների շրջանում, այն համացանցի առեւտրի ամենաթեժ օրերից է համարվում:

Ի դեպ Կիբերերկուշաբթին, ինչպես եւ Սեւ ուրբաթը սկզբնավորվել են ԱՄՆ-ից:

Առաջին նման զանգվածային զեղչերը ԱՄՆ-ում անցկացվել են 2004 թվականին, իսկ հենց «Cyber Monday» հասկացությունը մեկ տարի անց առաջարկվել է Shop.org կայքի կողմից: Հաղորդվում է, որ այդ օրը ստեղծվել է հատուկ գրասենյակային աշխատակիցների համար:

Նման որոշման պատճառը Գոհունակության օրվանից հետո արված մարկետինգային ուսումնասիրություններն են, որոնք պարզել են, որ այդ օրը մեծ թվով առցանց գնումներ են կատարվում: