Նոյեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նորատուս գյուղում հրկիզել են 39-ամյա Ամուր Ասոյանին պատկանող Mercedes մակնիշի 34 AR 591 համարանիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մեքենան կայանված է եղել Ա. Ասոյանի տան մոտ, իսկ փաստի առթիվ Ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Ասոյանը Նորատուսի գյուղապետ Հ. Հարությունյանի քեռու տղան է։

Կան կասկածներ, որ հնարավոր է՝ հրկիզումը կապ ունի աղմկահարույց մեկ այլ սպանության հետ, երբ Նորատուսի գյուղապետի եղբոր տղան Գավառում սպանել էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալի տղային։ Վերջինս էլ մոտ ազգակցական կապի մեջ էր հանցագործ աշխարհում մեծ հեղինակություններ համարվող Ալիկ եւ Արա Բանդուրյանների հետ։