Քալիֆորնիայի Մոնթերեյ նեղուցում սպիտակ շնաձուկը հարձակվել է 25-ամյա հայ երիտասարդի վրա։ Հայր եւ որդի Արմեն եւ Գրիգոր Ազատյանները զբաղվում էին ստորջրյա որսով, երբ Արմեն լսել է որդու աղաղակները։ Որդուն հաջողվել է հետ մղել շնաձկան հարձակումը եւ փրկել գիշատչի երախում հայտնված ազդրը։

Արմեն Ազատյանի խոսքով, նա հարձակումը չի տեսել, սակայն աղաղակները լսելուց հասկացել է, թե ինչ է կատարվում, գրում է DailyNews-ը։

Վաղ հասակից Գրիգորը հոր հետ մասնակցել է ստորջրյա որսով։ Այդ օրը Արմենի բախտը չէր բերում, իսկ որդին մի քանի ձկներ էր բռնել, անգամ նա հորը ցույց էր տվել, թե որ ուղղությամբ լողա լավ որսի համար։

Դեպքի պահին որդին տեսախցիկով նկարահանումներ անելիս է եղել եւ տեսելէ սպիտակ շնաձկանը։

«Շնաձուկը բռնել եւ բաց չէր թողել, երկու տեղից՝ ազդրից եւ ծնկից կծել էր։ Գրիգորը չի կարողացել հասնել ոտքին ամրացված դանակին, փոխարենը հարվածել է շնաձկան երախին։ Արդյունքում, կարողացել է ազատել ոտքը, բղավել եւ լողալ նավակի ուղղությամբ»,- պատմել է հայրը։ Արմենի խոսքով, Գրիգորը հանգիստ է եղել եւ հորը բացատրել է,թ ե ինչ պետք է անի։ Կապի բոլոր միջոցները անջատված են եղել։ Մոտենալով մերձակա կառամատույցին՝ նրանք ձայն են տվել ձկնորսներին, որոնք էլ օգնություն են կանչել։

Չնայած ծանր վնասվածքներն՝ Արմենը կարծում է, որ որդու բախտը բերել է։ Երկրորդ վիրահատությունը բարեհաջողէ անցել, առաջիկայում եւս մեկ վիրահատություն է սպասվում։ «Որդիս կենդանի է, եւ ես շնորհակալ եմ իմ բախտից»,- ասել է հայրը։