Հենրիխ Մխիթարյանը, Մարուան Ֆելաինին եւ Լյուկ Շոուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չեն մեկնել Ուոթֆորդ, հաղորդում է manchestereveningnews-ը: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Անգլիայի առաջնության 14-րդ տուրի խաղում կմրցի «Ուոթֆորդի» հետ:

Հիշեցնենք, որ նախորդ տուրում Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել «Բրայթոնի» (1:0) դեմ հանդիպման 71-րդ րոպեին:

Կազմ են վերադարձել Մատեո Դարմիանը, Դեյլի Բլինդը եւ Ջեսի Լինգարդը: Նրանցից բացի «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում կլինեն նաեւ Դավիդ Դե Խեան, Սերխիո Ռոմերոն, Ժոել Պերեյրան, Անտոնիո Վալենսիան, Մարկոս Ռոխոն, Վիկտոր Լինդելյոֆը, Կրիս Սմոլինգը, Էշլի Յանգը, Անդեր Էրերան, Պոլ Պոգբան, Նեմանյա Մատիչը, Սքոտ Մաքթոմինայը, Խուան Մատան, Անտոնի Մարտիալը, Զլատան Իբրահիմովիչը, Մարկուս Ռեշֆորդը եւ Ռոմելու Լուկակուն:

«Ուոթֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:55-ին:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am SPORT