Մոտենում է երեխաների ամենասիրելի, ամենասպասելի, ամենանվերառատ ու ամենապայծառ տոնը՝ ԱՄԱՆՈՐԸ:


Եվ, ինչպես յուրաքանչյուր տարի, այս Ամանորին ևս «Սիսիանի հելսինկյան ակումբ» ՀՄ « Միասին ենք» բարեգործական նախաձեռնությունը կազմակերպում է նվերահավաք Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների անապահով բալիկների ամանորյա երազանքներն իրականացնելու բարի նպատակով։
Այս տարի նախաձեռնությունը նամակներ է ստացել նաև Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Ռինդ համայնքի բալիկներից:


Նամակագիր բալիկներից շատերի համար Ամանորին զարդարված տոնածառ ունենալն անգամ մեծ երազանք է։
Նախաձեռնության կազմակերպիչը մեզ հետ զրույցում կոչ է անում. «Բարի մարդիկ, մի՛ վարանեք, դարձե՛ք այս բալիկներից գոնե մեկի Ձմեռը պապը՝ պարգևելով նրան մեեեե՜ծ երջանկություն»։


Նշենք, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ այս բարի նախաձեռնությանը, կարող են զանգահարել 094614821 հեռախոսահամարին կամ գրել նամակ «Միասին ենք» էջին:


Ինչպես նաև կարող եք ֆինանսական աջակցություն ցուցաբերել հետևյալ հաշվեհամարով՝
1510038439770100 - Արարատբանկ ՓԲԸ
Ստացող՝ «Սիսիանի հելսինկյան ակումբ» ՀՄ