Երևանում քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել:

NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այսօր ժամը 13,00-ի սահմաններում «Շտապօգնության» ենթակայանի ահազանգ է ստացվել, որ կանչով Սարի թաղի են մեկնել եւ այնտեղ հայտնաբերել տղամարդու դի վնասվածքներով:

Կատարվում է քննություն:

Մեր տեղեկություններով, նախնական տվյալներով, տեղի ունեցածը սպանություն է, իր տանը սպանվածը 64-ամյա Գ. Հովհաննիսյանն է: