«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մինչ ՌԴ-ԱՄՆ-Իրան-Իսրայել առանցքում քննարկում են Սիրիայի քաղաքական ապագայի հարցը` դաշնություն, թե համադաշնություն, հայաստանյան օլիգարխների մոտ, որոնք զբաղվում են շինարարական լուրջ գործունեությամբ, «խորը» սպասում է:

Բանն այն է, որ Սիրիայի վերականգնման գործում ՌԴ-ն որոշակի քվոտաներ է տալու նաեւ Հայաստանին, քանզի Հայաստանը պատերազմի ողջ ընթացքում հավատարմաբար կանգնեց Սիրիայի եւ Ռուսաստանի կողքին: Ու հիմա հայտնի օլիգարխները փորձում են հասկանալ` իրենք «փայ» ունենալո՞ւ են, կարողանալո՞ւ են պատվերներ ստանալ եւ շինարարություն ծավալել նավթահումքային ռեսուրսներով հարուստ Սիրիայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում