«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 01-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երեւան քաղաքի՝

10։30-16։30 Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 20 շենքը եւ հարակից հանրային բաժանորդները,

Արարատի մարզի՝

10։00-13։00 Ավշար եւ Դաշտաքար գյուղերը մասնակի,

10։00-16։00 Արալեզ գյուղը մասնակի,

10։30-16։00 Արտաշատ քաղաքի Աբովյան, Կամոյի, Չարենցի, Ստեփանյան, Աղայան փողոցները մասնակի,

Կոտայքի մարզի՝

10։00-16։00 Առինջ գյուղը մասնակի,

11։00-16։00 Հրազդան քաղաքի «Հարավային» եւ «Կոճոռ» թաղամասերը, Ավետիսյան, Նարեկացու փողոցները, Շահումյան, Նար-Դոս փողոցները մասնակի, թիվ 7 մսուր մանկապարտեզը, թիվ 4 դպրոցը, «Դվին» գործարանը եւ հարակից հանրային բաժանորդները,

Գեղարքունիքի մարզի՝

10։00-11։00 Ձորագյուղ գյուղը,

11։00-16։30 Փոքր Մասրիկ, Ավազան, Նորակերտ, Արփունք, Գեղամասար գյուղերը, «Սիրան» կոոպերատիվը, «Շիկավազ» ՍՊ ընկերությունը, «Վիվասել-ՄՏՍ», ԱրմենՏել» եւ «Յուքոմ» ընկերությունների բջջային կայանները: