«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները շուտով կմեկնարկեն, սակայն դրա հանդեպ դեռեւս խոր անվստահություն կա։ Անվստահության աստիճանի նվազեցմանը չօգնեց նաեւ բժիշկների կողմից իրենց երեխաներին հրապարակավ պատվաստելը։ Սակայն, ինչպես երեւում է, այս փաստը առանձնապես չի մտահոգում նախարարությանը։

Գարդասիլ տեսակի պատվաստանյութի անվտանգության եւ հետագայում որեւէ հետեւանք չառաջացնելու հարցում առողջապահության նախարարությունը, չունենալով այլ հիմնավորումներ, անցել է բժիշկներին վարկաբեկելու գործին, միայն թե ծրագիրը առաջ գնա։

Բժիշկները պատրաստվում են վարչապետից, Սերժ Սարգսյանից պահանջել, որպեսզի օրենսդրորեն նորմ ամրագրվի, որով բժիշկները կկարողանան պաշտպանվել նախարարից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում