«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 5-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի՝

1․ Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու 1-ից-7 հասցեների եւ 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ» գործարանի,

2․ Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Երկաթուղայինների 1-ից 9 փողոցների, Աճեմյան փող․ 1-ին եւ 2-րդ նրբանցքների, Գ․ Նժդեհ փող․58 հասցեի, Երկաթգծի կայարանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: