Կիեւի կենտրոնում Միխայիլ Սաակաշվիլիի համախոհների եւ ուժայինների միջեւ բախումների ժամանակ նրա կողմնակիցները քաղաքական գործչին դուրս են հանել Ուկրաինայի անվտանգության ծառայության մեքենայի միջից։ Նրանք կոտրել են միկրոավտոբուսի հետեւի դուռը եւ դուրս բերել Սաակաշվիլիին, հայտնում է Strana.ua–ն։

Դրանից հետո Սաակաշվիլին դիմել է հավաքվածներին։

«Ես ձեզ սիրում եմ։ Ես կմեռնեմ հանուն Ուկրաինայի։ Դուք այս անկիրթ բարիգաներին թույլ չեք տա կառավարել։ Ես իմ կյանքը կդնեմ Ուկրաինայի ազատության, օլիգարխներից ու բարիգաներից այս երկիրն ազատելու համար։ Ես կոչ եմ անում փողոց դուրս գալ, հավաքվել Մայդանում եւ սկսել Պորոշենկոյից եւ նրա ավազակախմբից ազատվելու գործընթացը։ Ես խոսել եմ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, նրանք էլ դրանց չեն սիրում, ոստիկանները նրանց չեն սիրում։ Ամբողջ ճանապարհին նրանք քննադատում էին Պորոշենկոյին։ Պետք չէ վախենալ։ Մենք միլիոնավոր ենք, ուժեղ, շատ ուժեղ։ Փողոց ենք դուրս գալիս, Պորոշենկոյի ռեժիմին վերջ է եկել»,– հայտնել է նա։