Դեկտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1946 թ. ծնված Սլավիկ Մ.-ն եւ հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում մարդ է սպանել:

Ոստիկանությունից  հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 9.30-ի սահմաններում, Սլավիկ Մ.-ն, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ հասցնելով սպանել է 1952 թ. ծնված Խորեն Սարգսյանին, ապա կացնով անդամահատել է դաստակները: Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է ԴԲՓ: Սլավիկ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: