Նոյեմբերի սկզբին «Եվրատեսիլի» կազմակերպիչները հրապարակեցին մրցույթի՝ հաջոդր տարվա կարգախոսն ու տարբերանշանը:

Մասնակիցները կմրցեն All Aboard/ «Բոլորս նավի վրա» կարգախոսի ներքո: Նման ընտրությունը բացատրվում է նրանով, որ Պորտուգալիան Եվրոպային աշխարհի հետ միացնում է օվկիանոսի միջոցով, ինչից էլ ոգեշնչված է կարգախոսը: Օվկիանոսի թեման ներկայացված է նաեւ մրցույթի տարբերանշանի վրա:

Իսկ այժմ «Եվրատեսիլի» Instagram-ի էջում հրապարակվել է բեմի առաջին նկարը:

 Լուսանկարի նկարագրության մեջ նշված է, որ բեմը ձեւավորել են՝ ոգեշնչվելով ծովից, նավերից եւ քարտեզներից:

«Եվրատեսիլ 2018»-ին մասնակցելու է 42 երկիր, դրանք են՝ Հայաստան, Ալբանիա, Ավստրալիա, Ավստրիա, Ադրբեջան, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Վրաստան, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նիդերլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ուկրաինա եւ Մեծ Բրիտանիա: