Երեւանում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 18-ամյա երիտասարդն այսօր հիվանդանոցում մահացել է:

shamshyan.com-ի փոխանցմամբ, 18-ամյա Արսեն Դաշտոյանը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։