«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժուկով-ժամանակով խնջույքները տեւում էին յոթն օր, յոթ գիշեր: Հիմա այդ ժամանակներն անցել են: Բայց լինում են դեպքեր, երբ ծննդյան տոները մի քանի օր շարունակ են նշում, օրինակ՝ ԱԺ փոխնախագահ, հանրապետական Արփինե Հովհաննիսյանը, ում ծննդյան օրը խորհրդարանում երկու օր շարունակ նշվեց:

Տարեդարձը երկուշաբթի օրն էր: Քանի որ այդ օրը նիստ չի եղել, եւ ոչ բոլոր պատգամավորներն են կարողացել շնորհավորել Հովհաննիսյանին, նրանք փորձում էին երեկ այդ սխալն ուղղել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը նկատեց, որ պատգամավորները պարբերաբար խումբ-խումբ բարձրանում էին ԱԺ փոխնախագահի աշխատասենյակ՝ մեկ բաժակ սուրճի, չմոռանալով նաեւ նվերների մասին: Այդ աժիոտաժը խորհրդարանում շարունակվեց գրեթե ամբողջ օրը:

Ընդ որում, առաջին շնորհավորողներն արական սեռի ներկայացուցիչներն էին, ովքեր ԱԺ օրակարգի հաստատումից հետո, դուրս գալով դահլիճից, առիթը բաց չթողեցին մեկ բաժակ սուրճի ներքո շնորհավորելու Արփինե Հովհաննիսյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում