Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:30-ի սահմաններում Ford մակնիշի 34 TC 371 համարանիշի ավտոմեքենան Շահումյան գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու մոտ 70 մետր ընկել գյուղի տներից մեկի բակ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը փրկարարների եւ գյուղացիների օգնությամբ են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Վանաձորի զինվորական հոսպիտալ:

Մեր տեղեկություններով՝ մեքենայի վարորդն ու ուղեւորը զինվորականներ են, նրանցից մեկն աշխատում է Վանաձորի զինկոմիսարիատում, մյուսը, ըստ խոսակցությունների, զորամասերից մեկում բաժնի պետ է աշխատում:

Վարորդի վիճակը միջին ծանրության է, իսկ ուղեւորինը՝ ծանր: