Հատված «Խենթը» վեպից
....Հայոց ժողովուրդը մի զարմանալի ժողովուրդ է. նրան սպանելը, եթե չասեմ անհնարին, կարող եմ ասել, որ շատ դժվարին է: Նա այն բազմագլխյան առասպելական վիշապն է, որ կոչվում է Հիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված և կտրված գլխի տեղ բուսնում է մի նորը և ավելի զորավորը: Դարերի ընթացքում, համաշխարհական դարբնոցի սալի վրա, հայը այն աստիճան ծեծվեցավ, տաշվեցավ և կոփվեցավ, որ ստացավ երկաթի ամրություն: Նրան ջախջախելը շատ հեշտ չէ. նա չափազանց տոկուն է:
Հ.Գ. Միայն հայերը կարող էին ավերիչ երկրաշարժի ժամանակաշրջանում հաղթանակած համազգային շարժում ունենալ, 3 տարի անց պետականություն կերտել և պատերազմ հաղթել: Այսօր դեկտեմբերի 7-ն է: