Չինական «Հեբեյ Չայնա Ֆորչունի» ֆուտբոլիստ Էզեկիել Լավեսին ցանկանում է վերադառնալ իտալական «Նապոլի»:

Արգենտինացին առաջիկա օրերին իր ծառայությունները կառաջարկի իտալական ակումբին: Հունվարի 1-ից նա կունենա ազատ գործակալի կարգավիճակ և կարող է բանակցություններ վարել ցանկացած ակումբի հետ:

Լավեսին գիտակցում է, որ այլևս ոչ մի ակումբ իրեն չի առաջարկի տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ: Այս պատճառով նա համաձայն է իր նոր թիմում վաստակել տարեկան 4 մլն եվրո: Այս մասին հայտնում է «Napoli today»-ը:

32-ամյա խաղացողը մտադիր է վերադառնալ «Նապոլի» և այնտեղ ավարտել կարիերան: Միակ խնդիրը կարող է լինել ակումբի նախագահ Դե Լաուրենտիսը, ով չի սիրում հետ ընդունել ակումբը լքած ֆուտբոլիստներին: