Անգլիական «Էվերթոնը» պատրաստվում է առաջիկա ամռանը տրանսֆերային առաջարկ ներկայացնել «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է «Mirror»-ը, լիվերպուլյան ակումբը տեղափոխության համար ցանկանում է վճարել 60 մլն եվրո: Ըստ պայմանագրի՝ այդքան է կազմում խաղացողի հրաժարագինը:

Նախկինում նշվում էր, որ գաբոնցի ֆուտբոլիստին իր կազմում են ցանկանում տեսնել նաև «Միլանը», «Լիվերպուլը» և «Չելսին»: Հաղորդվում էր, որ Օբամեյանգը խնդիրներ ունի «իշամեղուների» ղեկավարների հետ և արդեն ձմռանը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: