Թուրքիայում գյուլենականների լրատվական կայքերի գործով դատական նիստին մեղադրող կողմը 7 մեղադրյալներից 3–ի համար ցմահ ազատազրկում է պահանջել։

Թուրքական BirGun պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 26–րդ դատարանում ընթացող դատավարությանը պետական մեղադրողը պահանջել է «Սահմանադրական կարգը խախտելու» մեջ մեղադրվող լրագրողներ Ահմեդ Ալթանի, Մեհմեդ Ալթանի եւ Նազըլը Ըլըջաքի համար ցմահ ազատազրկում։

Մեհմեդ եւ Ահմեդ Ալթանները ներկա չեն եղել դատարան, սակայն դատավարությանը ամսնակցել են Skyp–ի միջոցով։

Նշենք, որ ձերբակալված երկու մտավորականներն էլ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ կողմնակիցներից էին ու բազմաթիվ հոդվածներ են գրել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին։