Դպրոցներում ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից:

Այս առնչությամբ ԿԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից»

3-12-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդ է սահմանված մինչեւ 2018թ. հունվարի 7-ը ներառյալ, առաջին եւ երկրորդ դասարանցիների համար՝ 2018թ. հունվարի 21-ը ներառյալ»: