Այսօր երկարատև բացակայությունից հետո Ազգային ժողով էր եկել ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ արդեն կամաց-կամաց կազդուրվում է:

Անդրադառնալով համայնքապետների հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը` Ս.Սարոյանը համաձայնեց, որ ինչ ասել է նախագահը, ճիշտ է ասել:

Հարցին` շա՞տ են թալանել, Ս.Սարոյանը պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, ես ռեվիզո՞ր եմ»:

Թանկացումների մասին Ս.Սարոյանը նշեց. «Է, որ ամոթ ունենան, չեն թանկացնի, էլի: Գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի: Օլիգարխ չէ, ով ուզում ա լինի»: