«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ընդմիջումից հետո երեկ կրկին խորհրդարան էր եկել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը։ Նա իր բացակայությունը հիմնավորեց առողջական խնդիրներով ու արտերկրում բուժմամբ, բայց ասաց, որ «սենց գնա, երեւի լավ կլինեմ»։ Սեյրան Սարոյանն ասաց, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստերից վերջին բացակայություններն էլ պայմանավորված են եղել երկրում չգտնվելու փաստով։ «Կորյունին սիրում ենք, լավ տղա ա, կմասնակցենք»,- ասաց գեներալը՝ ի պատասխան այն հարցին, թե լուրեր կան, որ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի՝ բանակում ծառայած չլինելու պատճառով որոշել են բոյկոտել նրա նիստերը։

Մինչդեռ տեղեկություններ կան նաեւ, որ Սամվել Ալեքսանյանի փեսա Նահապետյանի ղեկավարած հանձնաժողովի նիստերը գեներալները բոյկոտելու այլ պատճառ էլ ունեն՝ Սարոյանի եւ Ալեքսանյանի հարաբերությունները թարսվել են։ Ալեքսանյանը «քաշել» է գեներալին եւ նրա գործարանի օղին չի տարել Քրդստան, քանի որ խփում է իր բիզնեսին։

Ի դեպ, վերջին թանկացումների մասին խոսելով՝ Սարոյանը, նկատի ունենալով սուպերմարկետներ ունեցող օլիգարխներին, ասաց․ «Դե, որ ամոթ ունենան, չեն թանկացնի, գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի, էլի, օլիգարխ չի, ով ուզում ա լինի, պետք չի էդքան ագահ լինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում