Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 06:37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 27 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, արմատախիլ արել հաստաբուն ծառը, ապա բախվել արտաքին լուսավորման սյանը, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedess C» մակնիշի 35 LX 202 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 23-ամյա Ռ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ծառերին եւ արտաքին լուսավորման սյանը:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: