«Հրապարակ» թերթը գրում է. «Մաեստրո Գալուստ Սահակյանի հումորը սահման չի ճանաչում։ Մոտ 7 տարի առաջ, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում նրա գլխավորած խորհրդարանական պատվիրակությունն Իրան պաշտոնական այց է կատարել, նրանց դիմավորել են հայերեն «Բարի գալուստ» պաստառով։ Գրիգորիչն առանց ավելորդ համեստության դիտողություն է արել․ ««Բարի»-ն ավելորդ է»։

Երեկ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք՝ եղե՞լ է նման պատմություն, նա խորհրդավոր ժպտաց ու ասաց․ «Դա շատ վաղուց էր, Պարսկաստանում, անցած-գնացած պատմություն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում