Ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Գյումրի քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեկտեմբերի 13-ին, Գյումրի քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով, ժամը 11։30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության հերթապահ խումբը Ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ Ավստրիական մանկական հիվանդանոցից «գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխել Մուշ-2 թաղամասի բնակչուհի՝ ՌԴ քաղաքացի 24-ամյա Քրիստինա Գոբեչկինային։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել ամուսնու՝ ՌԴ քաղաքացի, 25-ամյա Պավել Պետուխովի կողմից տանը վիճաբանության ժամանակ հրելու, արդյունքում վայր ընկնելու, գլուխը հատակին հարվածելու հետևանքով։

Աղբյուրի տեղեկություններով՝ Պ. Պետուխովը ծառայում է Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայում, կոչումով եֆրեյտոր է։