«Հրապարակ» թերթը գրում է.

«Նոր Սահմանադրության պահանջով՝ կա­ռավարությանն առընթեր մարմինները մինչեւ եկող տարվա ապրիլը պետք է մի­ավորվեն որեւէ գերատեսչության հետ կամ նախարարության կարգավիճակ ստա­նան: Մեր տեղեկություններով՝ քննարկ­վում է Կադաստրի պետական կոմիտեն պետգույքի վարչության հետ միավորելու եւ տարածքային կառավարման նախարա­րության մեջ ընդգրկելու հարցը:

Տեղեկություններ կան, որ Գալուստ Սահակյանն ամեն ինչ անում է, որ միավորված միա­վորի ղեկավար դառնա որդին՝ պետգույքի վարչության պետ Արման Սահակյանը: ԱԺ նախկին խոսնակը որդու՝ կառույցի ղեկավար դառնալու լուրերի մասին մեր հարցին պատասխանեց. «Որ իմ տղան նախարար կարող է աշխատի, դրանում չեմ կասկածում, բայց քաղաքական նա­խապայման է պետք, որ աշխատի... որդիս իր աշխատանքը լավ կատարող անձնա­վորություն է»:

Նրա կարծիքով, ժողովուրդը դեռ վաղ ժամանակներից կարծես մի հարցի մասին է մտածում, թե «երբ իրենց երեխաները պետք է նախարար դառնան»: «Նախկինում՝ կոմունիստների ժամանակ, գյուղացիների մեջ արմատավորված էր հետեւյալը՝ երբ պիտի որդիս փոխնախարար դառնա, որովհետեւ նախարարներն արագ փոխվում էին, փոխնախարարները՝ երկար մնում իրենց տեղում: Ես ասեմ հետեւյալը. ես միայն փոշմանել եմ, որ իմ որդին կամ որդիները քաղաքականությամբ են զբաղ­վում, ես իրենց չեմ ուղղորդել, պարզա­պես իրենք տեսել են՝ ես ինչ եմ անում, ինչպես եմ անում, եւ եկել են իմ հետեւից: Ես փոշմանել եմ, որովհետեւ, օրինակ, մարդը, որի որդին նկարիչ է դարձել, իր զավակին միայն ծափահարում են արած աշխատանքի համար, իսկ քաղաքական գործչի որդին, որ քաղաքական գործիչ է դառնում, ասում են՝ ըհը, սաղ երկիրը կե­րավ, հիմա էլ որդուն է բերել շարունակող: Ես չեմ կարծում, թե քաղաքական գործիչ­ները լավ են ապրում: Նրանք, ովքեր բիզ­նես ունեն, իրենք են լավ ապրում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: