Դեկտեմբերի 15-ին, ժամը 03:00-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում՝ կամրջի տակ, քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են 1994 թ. ծնված Ա. Չ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: