Դեկտեմբերի 15-ի գիշերը Աշտարակի կամրջի տակ հայտնաբերված 23-ամյա աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում եւ դեռեւս գիտակցության չի եկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի պետ Սուրեն Մակարյանը:

Ըստ վերջինիս՝ աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նա ունի վերջույթների բազմաթիվ կոտրվածքներ, ինչպես նաեւ լուրջ վնասվածքներ գլխի հատվածում: Որտեղ եւ ինչպես է աղջիկը ստացել այդ վնասվածքները՝ անհայտ է. Բժիշկները դեռ չգիտեն՝ նա կամրջից է ընկել, թե բռնության զոհ դարձել:

Հիշեցնենք, որ գիշերը ժամը 3-ին փրկարարները Աշտարակի կամրջի տակ հայտնաբերել էին 23-ամյա Ա.Չ-ին: Նրան տեղափոխել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից նա շուտով տեղափոխվել էր Երեւան: