Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, կրակոցներ են հնչել. ժամը 19:30-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմենակյան փողոցում գտնվող «CPS» բենզալցակայանում կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագետները բենզալցակայանի գրասենյակային հատվածում տեղազննություն են կատարել եւ պատի վրա հայտնաբերվել է կրակոցի հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 1 հոգի աջ ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ հրազենային վնասվածք ստացածը բենզալցակայանի աշխատակիցն է: