Ամերիկացի գիտնականները առաջին անգամ հայտնաբերել են Արեգակնային համակարգի երկվորյակին: Ուսումնասիրությունը կհրապարակի Astronomical Journal-ը, հաղորդում է NASA- ն:

Գիտնականները հայտնաբերել են Kepler-90i էկզոմոլորակը, որը դարձել է Kepler-90 համակարգում ութերորդը: Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ Արեգակնային համակարգում եւս կա ութ մոլորակ, նախկինում ութ էկզոմոլորակներով համակարգեր չեն հայտնաբերվել, հաղորդում է Lenta- ն:

«Kepler-90-ը նման է մեր Արեգակնային համակարգին: Աստղին մոտ են գտնվում փոքր մոլորակները, իսկ մեծերը՝ հեռու, սակայն բոլորն իրարից շատ հեռու չեն», — ասել է հետազոտության համահեղինակ Էնդրյու Վանդերբուրգը: