Երեւանում կինը կասկածվում է ամուսնուն դանակահարելու մեջ:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ դեկտեմբերի 15-ին ժամը 15.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «թշի պատռված վերք ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 57-ամյա մի տղամարդու:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15.00-ին, Երևանի Էստոնական փողոցի 12/1 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու դեմքին:

Վերջինիս նշված վնասվածքը պատճառելու կասկածանքով կինը բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: